Նորություններ


                                                  Արջը փորձել է մեքենա գողանալ…


ԱՄՆ Կոլորադո նահանգում հետաքրքիր միջադեպ է գրանցվել տեղաբնակ արջի գործողություններով :)
Ինչպես հայտնում է BBC–ն, մինչ մեքենայի սեփականատեր 17–ամյա Բեն Սթորին և նրա ընտանիքի անդամները քնած են եղել, փրչոտ արջը սողոսկել է տղայի չկողպված «Տոյոտան»։ Արջին, ամենայն հավանականությամբ, գրավել է ետևի նստատեղի վրա մնացած ուտելիքը։
Մտնելով մեքենայի սրահ՝ արջը թաթով դիպել է փոխանցման տուփին և փոխարկել արագությունը չեզոքի, ինչի արդյունքում մեքենան շարժվել է, իսկ վախեցած կենդանին վհատված սկսել է սեղմել ազդանշանային կոճակը։
Այդ ձայներից արթնացած Սթորին չի կորցրել իրեն և սկսել է լուսանկարել ծուռթաթին, մինչ կենդանին պտտվելով մեքենայի մեջ փորձել է գտնել ելքը։
Ի վերջո, արջին ազատել են դեպքի վայր ժամանած ոստիկանները, ինչից հետո արջը հեռացել է անտառ։
Արջերն ԱՄՆ-ում սկսել են մեքենաներ գողանալ :))


Հրդեհներ Լոռվա սարերում
Լոռիի մարզի տարբեր տարածաշրջաններում ընթացիկ ամսում  մեծ թիվ կազմեցին չոր խոտածածկույթի հրդեհները: Մասնագետները փաստում են, որ առաջացած հրդեհները հիմնականում դիտավորության հետևանք են:


Նշենք, որ ամենամեծ տոկոսը չոր խոտածածկույթի, սարերի, ու անտառամերձ հատվածների հրդեհներն են կազմում: Բնակիչներից ոմանք սարերի չոր խոտը վառելը բացատրում են նրանով, որ վառում են կրակ, որպեսզի հաջորդ տարի նույն տարածքի խոտն ավելի առատ աճ ունենա: Հրշեջներն ասում են, որ բնակչության քիչ տոկոսն է  պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ չոր խոտի հրդեհը, երբ դրա վրայով գազատար է անցնում, կամ էլ մի քանի մետր այն կողմ սեփական տներ կան: Հրդեհների առաջացման գործում մեղքի իրենց բաժինն ունեն նաև երեխաները, որոնց համար կրակ վառելը պարզապես հաճույք է: